Ծնվել է Վարդան Բադալյանի երկրորդ երեխան. հայտնի են սեռն ու անունը


21:04 , 28 նոյեմբեր, 2023

Երգիչ Վարդան Բադալյանը 2-րդ անգամ հայր է դարձել: Վարդանի եւ Աստղիկի ընտանիքը համալրվել է: Բարի լուրով երգիչը կիսվել է Ֆեյսբուքի իր էջում: Զույգի երկրորդ երեխան աղջիկ է:

«Թագուհիս ծնվեց»,- հետեւորդների հետ իր երջանկությամբ կիսվել է Բադալյանը:

Նորածնին անվանել են Սաթեն:

Նշենք, որ զույգի առաջնեկը տղա է`11-ամյա Առնոն: