Երևանը Բաքվի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով


12:41 , 24 նոյեմբեր, 2023
Armeniasputnik.am-ը գրում է.
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 101 848 մարդ ստիպված է եղել փախչել Հայաստան։
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: