Հաշվի առնելով ՔՊ-ի անցած ճանապարհը, պարզապես վախենալու է պատկերացնել, ի՞նչ նպատակ ունեն սրանք քաղաքական դպրոց հիմնելով


23:13 , 21 նոյեմբեր, 2023
Արցախը հանձնելուց, Հայաստանի սուվերեն տարածքից հսկայական տարածքներ զիջելուց, հազարավորներին կյանքից ու հայրենիքից զրկելուց հետո, խաղաղության խաչմերուկում՝ ՔՊ հասել է այդ ամենը դասավանդելու շեմին։
Երբեք չունենալով սեփականը միտքը, այս անգամ գողացել և որոշել են ստեղծել Քաղաքական դպրոց։
Իշխանազավթման ամենասկզբից ոչ մի ոլորտում չունենալով մասնագետներ, ՔՊ-ները կործանեցին ամբողջ երկիրը, դավաճանական գործողություններով երկիրը հասցրեցին այս ծայրահեղ վիճակին։
Հ.Գ․ Հաշվի առնելով ՔՊ-ի անցած ճանապարհը, պարզապես վախենալու է պատկերացնել, ի՞նչ նպատակ ունեն սրանք քաղաքական դպրոց հիմնելով, հերիք չի իրենք են կրում դավաճան հայրենավաճառի խարանը, ապագա սերունդների վրա ևս ուզում են թողնել այդ բիծը և վերջապես, ովքե՞ր պետք է կրթություն ստանան այդ քաղաքական դպրոցում, ովքե՞ր ու ի՞նչ պետք է դասավանդեն։
ՀՀԿ-ին ընդօրինակելով ոչ միայն քաղաքական դպրոց հիմնեիք, այլ փորձեիք Հայաստանի ու Արցախի անվտանգ գոյությունը պահպանել, հզոր բանակն ու կառավարման համակարգը պահել այնպես, ինչպես արել է ՀՀԿ-ն։ Իսկ դուք արել եք դրա ճիշտ հակառակը։
Հարգելի’ երիտասարդներ, խնդրում և կոչ եմ անում նիկոլից և իր թիմից չսովորե’ ք հայրենիքի վաճառք ու դավաճանություն, չսովորե’ ք հայրենի հողը չսիրել, չսովորե’ ք հայատյացություն, չսովորե’ ք Ձեր հայրենիքը ճանաչել թշնամի պետության մաս, չսովորե’ք եկեղեցու դեմ արշավներ կազմակերպել, չսովորե’ք ազատությունից զրկել հայրենասերներին, չսովորե’ք կեղծ լուրեր տարածել, չսովորե’ք ինչպես կարելի է ստեղծված դիվանագիտական փայլուն հարաբերությունները ոչնչացնել։
Նրանցից սովորելու ոչինչ չկա…