Ադրբեջանն ասել է՝ որ դեպքում է համաձայն հանդիպել «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ»


18:41 , 19 սեպտեմբեր, 2023

Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ և պայման է առաջ քաշել։

«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական ապօրինի զինված խմբավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, և ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի», -հայտարարել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։

Հակառակ դեպքում՝ «հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև վերջ, ապառնացել է Բաքուն։