Արցախն ազատագրած, Ալիևին ծնկի բերած նախագահ Սերժ Սարգսյանի անունն անհիմն մի շահարկի


00:27 , 10 սեպտեմբեր, 2023

Ստյոպա Սաֆարյանը Նիկոլից կրկին «աշխատավարձ» է ստացել:
Բանն այն է, որ բոլորիս հայտնի հեքիաթասաց Ստյոպան իր էջում մի այնպիսի հեքիաթ է գրել, որ կարդալիս քիչ է մնում հավատանք:
Լսի այ Նիկոլի ստրուկ, հեքիաթներդ կգնաս ուրիշներին կպատմես, որ հավատան ու մի հատ էլ ծափահարեն քեզ, բայց մի հանրայնացրու խայտառակ ես լինում:
Արցախն ազատագրած, Ալիևին ծնկի բերած նախագահ Սերժ Սարգսյանի անունն անհիմն մի շահարկի, հատկապես, երբ քո գրածի մեջ ճշմարտության ոչ մի նշույլ չկա:
Արցախի հարցը լուծված կլիներ, եթե քո տերը` Նիկոլը, 2018 թվականին խաբեությամբ չզավթեր իշխանությունն ու ծնկի չգար Ալիևի առջև:
Արցախի հանձման ծրագիրն իրականացրել են Նիկոլն ու Ալիևը և դու շատ լավ դա գիտակցում ես, ուղղակի չի կարելի հանուն փողի ֆեյսբուքում քաղաքական հեքիաթ գրել ու դա մարդկանց հրամցնել որպես ճշմարտություն:
Սերժ Սարգսյանն ազատագրել է Արցախը, նա Արցախի հերոս է և հենց նա է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Դու ևս քո տեղն ամրագրել ես քաղաքական աղբանոցում: