Երբ Hayat փրոջեքթը զոհված զինվորի ընտանիքին բնակարանի գնելու համար 2 միլիոն գումար էր նվիրաբերում, այսօրվա զինվոր «հարգողները» չտեսնելու էին տալիս այդ նախաձեռնությունը


11:35 , 2 սեպտեմբեր, 2023
Կներեք, բայց, երբ ձեզնից շատերը, այսօրվա «սգավորները» չտեսնելու էիք տալիս զոհված զինվորի ընտանիքի համար կենսական նշանակություն ունեցող բնակարան գնելու իմ նախաձեռնած դրամահավաքի մասին գրառումները, Մխիթարյան Ռուբոն ու Հայաթ պրոջեքթը 2 միլիոն դրամ (5200 դոլար) էին նվիրաբերում, որ Հայրենիքը պաշտպանելու համար ընկած տղերքից մեկի ընտանիքը օր առաջ տուն ունենա: Հետո էլ ասում էին, որ բնակարանը գնելուց հետո մի կենցաղային իր, մի կահույք էլի նվիրեն ընտանիքին:
Եկեք թացը չորի հետ մի վառեք, եկեք ձեր խղճի առաջ գոնե մաքուր եղեք: 2 քաղաքական աչոկ հավաքելը չարժի նրան, որ փորձեք սևացնել մարդուն, ով ձեզնից էլ սպիտակ ա, ով ձեզնից շատ բան ա արել էս երկրի համար: Այ, եթե դուք էլ արած լինեիք, այ էտ ժամանակ վաստակած կլինեիք իրանք մի քիչ քննադատելու, իրա հետ համաձայն չլինելու իրավունքը:
#կեղծ_բարեպաշտների_երկիր_Հայաստան