Չեռնոգորիայում կալանավորվել է «օրենքով գող» Գեորգի Մանուկյանը` «Թբիլիսցի Ժորիկ»-ը


16:49 , 14 հուլիս, 2023

Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում բերման է ենթարկվել «օրենքով գող» Գեորգի Մանուկյանը, որը հայտնի է «Թբիլիսցի Ժորիկ» մականունով։

Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Ռուսաստանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել այս տարվա հունվարին՝ քրեական աստիճանակարգում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքով։

Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն անձամբ է «թագադրել» նրան 1993 թվականին Կրասնոդարում։ Դրանից հետո նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։

Վերջին անգամ Մանուկյանը բանտարկվել է 2017 թվականին շորթման գործով, սակայն 2020 թվականին դատարանի որոշումը բեկանվել է։