19:39 , 11 օգոստոս, 2021
Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (
UNFPA Armenia) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի (
Tsovinar Harutyunyan) համատեղ այցը Սյունիքի մարզ:
Նախատեսված են հանդիպումներ
Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:
Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու հարցում:
Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: