Tert.am-ը գրում է.
Վերջնանպատակը այս չարիքներից ազատվելն է, ուրիշ վերջնանպատակ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դերասան Լևս Դավթյանը, որը միացել է երթին։
«Սրանից ավելի լավ, ավելի մաքուր, ավելի ճիշտ նախաձեռնություն ու առիթ չի լինելու»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ «Իշխանություն» ֆիլմում դերասանը կերտել է Փաշինյանի կերպարը, արդյո՞ք դժվար չէր, Դավթյանն արձագանքեց․
«Դժվար էր, բայց ինչքան մարդկանց մոտ ատելությունն իմ հանդեպ շատ է լինում առանց ճանաչելու, ուրեմն այդքան ստացվել է իմ կերպարը։ Մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»,- ընդգծեց դերասանը։
Լևս Դավթյանը վստահեցրեց, որ ֆիլմը լավ ավարտ է ունեցել, ուրեմն այս շարժումն էլ միանշանակ կունենա այդ ավարտը։
Հիշեցնենք՝ շարժմանը միացել է «Իշխանություն» ֆիլմի ստեղծագործական անձնակազմը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: