Մեր համբերությունը պետք է լինի մեր Շարժման՝ ճշմարտության պայքարի տրամաբանական ավարտով պայմանավորված, և Երիքովի պարիսպներն էլ են համբերությամբ փլվել: Այս մասին տնտեսագետների հետ հանդիպումից առաջ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե սահմանազատումը Տավուշում ավարտվում է, ի՞նչ պետք է անել։

Հարցին էլ՝ երեկ տեղի է ունեցել ԿՀԳ տնօրենի տեղակալի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, և մամուլը գրում է, թե պլանավորվում է Բագրատ Սրբազանի շարժումն ավելի մեծ ճնշումների ենթարկել, Սրբազանն ասաց․ «Մեր պայքարը միտված է հաշտության օրակարգին, ինքնամաքրմանը, թշնամանքի վերացմանը, եթե այս բոլորի դիմաց իրենք ճնշում են և այլ միջոցներ ու մեթոդներ են ուզում կիրառել, նշանակում է՝ դեմ են այս բոլոր գաղափարներին»։

Հարցին, թե նախկին նախագահների հետ հանդիպում պլանավորվո՞ւմ է՝ Սրբազանը պատասխանեց․ «Ժամանակին բոլորի հետ էլ կլինի, ինչո՞ւ չպետք է լինի»։

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպել է ֆրանսահայ Մուրադ Փափազյանի հետ։

«Այսօր առավոտյան ֆրանսիական մեծ պատվիրակությամբ այստեղ էին եկել, խոսել ենք։ Ֆրանսիացիների համար ներկայացրել եմ՝ Շարժման բովանդակությունն ինչ է, ասել եմ՝ թեպետ քաղաքական լուծումներ է պահանջում Շարժումը, բայց իր բովանդակությամբ ազգային-հոգևոր շարժում է»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել