Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով նրան։
«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ 71-ամյա տղամարդը չորս կրակոց է արձակել Ֆիցոյի ուղղությամբ, ինչից հետո վիրավոր քաղաքական գործչին տեղափոխեն են հիվանդանոց։ Ֆիցոն վիրահատվել է, սակայն այս պահի դրությամբ նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս՝ Հանդլով քաղաքում, կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։