Hraparak.am-ը գրում է.

Մենք փորձել ենք պրոցեսը հասցնել այս փուլին։ Մարդկանց վերստին ցույց տալու այն ճանապարհը, որով մեր երկիրը պիտի գնա՝ ազատագրվելով այս ստի ու կեղծիքի քարոզչությունից։ Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց, դա պիտի արդեն քաղաքական գործիչների հետ խորհդակցության արդյունքում արդեն ծրագրվի։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ով է վարչապետի իր թեկնածուն։

«Երեկ փորձեցինք խորհդարանական պատգամավորներին հանդիպել, խոսել իրենց հետ, թե ինչ պրոցեսներով կգնան այս ընթացքները։ Իրենք պատրաստ են պրոցեսը այս փուլում շարունակելու ու օրինական օրինական ճանապարհով փորձելու հասցնել ավարտին։  Այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու, այդ ժամանակ էլ երևի կհնչի։ Անուններ, բնականաբար, քննարկվում է։  Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ են քննարկվում։  Ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կգոյանա այդ համաձայնությունը և այլն։ Սա արդեն երկրորդ փուլ կարծես լինի։ Հիմա մենք ժողովրդին արթնացնելու պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել