Tert.am-ը գրում է.

Սահմանազատման գործընթացը կասեցնելու և չկասեցնելու, մի բան անելու կամ չանելու համար կան համապատասխան կառույցներ և նման որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ դրա իրավասությունը և բավարար տեղեկատվություն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Կարող են իրենց տեսակետն ունենալ, բայց արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցը։ Շարժումը սկսեց Կիրանցից և հիմնական խնդիրը կապված էր Կիրանցի և Ոսկեպարի հարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»,- նշեց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ արդյո՞ք հիմա հիշում են՝ ինչից է սկսել պայքարը և որքանով է ի սկզբանե հայտարարված նպատակն արդիական։ Մարդիկ գնացել էին, որ աջակցեն տեղի բնակչությանը, բայց այդ մարդիկ այսօր որևէ բողոք չունեն։ Սահմանազատման գործընթացն առաջին հերթին արվում է ՀՀ անվտանգության համար։ Եթե այս տարբերակներին դեմ են, ապա այլընտրանքային ոչ լղոզված տարբերակներ պետք է առաջարկեն։ 

«Ես ոչ մի շարժման հետ կապված մտավախություն չունեմ։ Իշխանափոխությա՞ն են ուզում հասնել, ինչքան հիշում եմ իրենց վերջին հայտարարություններում  նման բան այս պահին օրակարգում չունեն, թող հավաքն անեն, իրենց պահանջները հասկանանք և հետո նոր կորոշենք»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը շեշտեց՝ Հայաստանում իշխանության փոփոխություն լինելու է ընտրությունների միջոցով․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել