Tert.am-ը գրում է.

Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա։

Կիրանցում հայտարարել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

«Ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ոչ պայթուցիկ նյութեր, ոչ լուսաաձայնային նռնակներ, ավելին՝ հիվանդանոցում են գտնվել նաև երկու ոստիկան, բնակիչներից 4 հոգի են տեղափոխվել, որոնցից մեկը անչափահաս երեխա է եղել:

Մենք հայտարարում ենք, որ ոչ մի կիրանցի, ոչ մի ակցիայի մասնակից ո՛չ քար են նետել, ո΄չ անվադող այրել, ո՛չ հարձակվել ոստիկանների վրա:

Պահանջը հստակ է եղել, երեկ առանց պետհամարանիշների, մգեցված ապակիններով մեքենա է փորձել անցնել այդ հատվածում, որը լուրջ դիմադրության է հանդիպել»,-ասել է Գասպարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել