Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը, քանի որ դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է լինելու։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները: Զեկույցին կցվում են նաեւ հիմնավորող փաստաթղթեր, նյութեր: Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել