ՌԴ Կոգալիմ քաղաքի բնակչուհին փորձել է այրել քվեատուփը, հայտնում է Ուգրայի ընտրական հանձնաժողովը։ Նրան բերման են ենթարկել, իսկ հրդեհն արագ մարվել է։ Քվեաթերթիկներն ու սարքավորումները չեն վնասվել։ Այս մասին հաղորդում է News.ru–ն։

«Ժամը 15:18-ին (Երևանի ժամանակով 14:18-ին) Կոգալիմ քաղաքում՝ թիվ 484 ընտրատեղամասում, Մոլոտովի կոկտեյլի միջոցով քվեատուփն այրելու անհաջող փորձ է արվել», ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել