Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Օդեսայի հրթիռակոծությունը, ըստ նախագահի՝ կան զոհեր և վիրավորներ։
Պայթյունի պահին նա նավահանգստում է եղել Հունաստանի վարչապետի հետ։
«Այս հարվածն այսօր տեսանք։ Տեսնում եք՝ ում հետ գործ ունենք, նրանք թքած ունեն, թե որտեղ են խփում։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասներին դեռ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր, վիրավորներ»,- ասել է նա։
Հունաստանի վարչապետի խոսքով՝ «պայթյուններն իրենց մոտ են եղել»։
«Նախագահ Զելենսկին և նրա աշխատակազմը մեզ ցույց էին տալիս և բացատրում էին նավահանգստի կարևորությունը, և այն, թե ինչ է արվում ուկրաինական ծովային երթուղին վերականգնելու ու ամրապնդելու համար և ինչ վնաս է կրել այն հարձակումների ժամանակ: Արդեն վերջում լսեցինք ազդանշանների և պայթյունների ձայներ, որոնք մեզ շատ մոտ էին: Մենք չհասցրինք գնալ ապաստարան»,- ասել է Կիրիակոս Միցոտակիսը։