Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջում կիսվել է ֆոտոշարքով, որն արվել է նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակում: 

«Այս տեսահոլովակում ինձ հետ միասին աշխատել են հայեր, ովքեր Ամերիկայում կարողացել են մեծ հաջողությունների հասնել և դառնալ լավագույնն իրենց ոլորտում: Շնորհակալ եմ, որ կողքիս են, որ միշտ գրկաբաց են ընդունում ինձ, նվիրումով են մոտենում մեր ընդհանուր գործերին, փոխում ու հարմարեցնում են իրենց ծրագրերն ու մեկ դարձած աշխատում ինձ հետ միասին: Ես էլ ձեզնով եմ ուրախանում ու հպարտանում»,– լուսանկարներին կից գրել է երգչուհին:

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել