Սրանք սովորական ընտրություններ չեն։ Աննախադեպ են։ Այս ընտրություններին ուղղակի և անուղղակի ձևով մասնակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։
Ընտրություններին մասնակցում են Եռաբլուրում թաղված մեր տղաները, որոնք աղմկոտ լռությամբ պարտադրում են չսխալվել։
Չեն մասնակցում գերիները, որոնց Նիկոլն առաջարկում է մեկ–երկու ամիս էլ տանջվել՝ այդ ընթացքում «որդուս մատաղ կանեմ» թատրոնը բեմադրելով։
Հունիսի 20–ին կորոշվի, թե արդյոք
* կապիտուլյացիան շարունակվելո՞ւ է, թե՞ կարողանալու ենք արժանապատիվ խաղաղություն հաստատել,
* նոր գերիներ ենք ունենալու ու եղածներին էլ հետ չենք բերելո՞ւ, թե՞ պետական ինստիտուտները զբաղվելու են գերիների հարցով ու մեր սահմանները պաշտպանված դարձնեն,
* Հայաստանում խորանալո՞ւ է քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամը, պետական կառավարման ճգնաժամը, թե՞ դուրս ենք գալու այս մղձավանջից ու ցնցումածին վիճակից,
* Հայաստանը արհամարհվելո՞ւ է մեր դաշնակիցների, բարեկամների կողմից, շարունակի փլուզվել ու վերանալ քարտեզի վրայից, թե՞ պահելու ենք պետականությունն ու ոտքի կանգնենք։
Հունիսի 20–ին անկախության 2–րդ հանրաքվեն է լինելու։ «Ո՛չ» ասենք չդադարող պարտությանը, և «Այո՛»՝ Հայաստանին։
Քվեարկենք, որ Հայաստանն ու Արցախն ապրեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել