Նիկոլը նախընտրական էժանագին պոպուլիզմի և կառավարման սեփական ոճի շրջանակներում խոսել է այն մասին, որ ուզում են այնպես անել, որ մարդիկ բանակում 3 ամիս ծառայեն։ Պարզ ասած՝ բանակ չգնան։
Մեր զինվորներին թուրքական բայրաքթարների տակ անպաշտպան թողած Նիկոլը գիտի, որ մարդիկ վախեցած են և օբյեկտիվորեն խուսափում են բանակից։ Եվ ահա նա վախեցած ու պետությունից երես թեքած ժողովրդին կոնֆետ է խոստանում՝ բանակից խուսափելու հնարավորության տեսքով։
Նիկոլն ասում է ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից կազատեմ։ Սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է։
Սա շուտով կարող է հայտարարել, որ մինչև բանակի վերջնական կազմալուծումը բանակ գնացողները Սյունիքում չեն ծառայելու։
Հետո կասի, որ միայն Երևանում են ծառայելու։
Վերջում էլ կբարբաջի, որ Հայաստանին բանակ պետք չէ, քանզի բանակը թուրքից պաշտպանվելու համար էր, բայց քանի որ գնում ենք վիլայեթացման, ուստի բանակի կարիք չկա։ Ու բնականաբար էս մտքերին ծափահարողներ կլինեն։
Ո՞ւմ ասես, որ բանակում չես ծառայելու, հարկ չես մուծելու և դուխով ապրելու ես, որ չգոռա «այո՜» ու չծափահարի։ Պետության վախճանը հենց այսպես է լինում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել