Այս անմեղսունակ պատահականություններից գոյացած իշխանությունը ի՞նչ վիճակի է հասցրել հայ ժողովրդին, որ արդեն նրա համար նշանակություն չունի, թե ինչ են բարբաջում և ինչպիսի հետևողականությամբ են այդ բարբաջանքները կյանքի կոչում անհայրենիքները: ՀՀ ԱԽ քարտուղարի աթոռն զբաղեցնող, բայց կյանքում երբևէ երկրի համար որևէ բան չարած անգլուխն այնպես է ներկայացնում մեր արևելքն ու արևմուտքը փակող թշնամի պետություններին, ասես, մեր վիճակի համար մեղավոր ենք մենք, այլ ոչ թե նրանք, ովքեր դարեր ի վեր մեզ կոտորելով՝ մեզնից խլել են... Այդ պատահականությունը, գիտեմ, որ պատերազմի օրերին կվախենար գալ, բայց, գոնե, պատերազմից հետո մի անգամ այցելե՞լ է իր ծննդավայր Մարտունի՝ ականատեսը լինելու այն ամենին, ինչ թուրքական «Բայրաքթարներն» ու հրթիռահրետանային միջոցները արել են, մասնավորապես, իր պապենական տան, հայրենի քաղաքի և, ընդհանրապես, Արցախի հետ, թե՞ նմաններին հարիր է միայն պառոտախոս ու լղոզված ոճով «դիվանագիտություն» խաղալ... Գոնե, ինձ համար, այլևս ակնհայտ է, որ մեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է և այն իշխանությունը, որին ներկայացնում են այսպիսիները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: