Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանն իր նախարարի շուրթերով անպարկեշտ առաջարկ է արել։
«Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»,– հայտարարել է Այվազյանը։
Փաստորեն, նիկոլենք, միջազգային հանրությանը «տղա բերելով», Թուրքիային առաջարկում են ամուսնանալ Հայաստանի հետ այն ամենից հետո, ինչ արել են «Բայրաքթարները» սեպտեմբերի 27–ից նոյեմբերի 9–ը։
Մեր երկիրը Նիկոլի պատճառով դարձավ բռնաբարված աղջիկ։ Հիմա այդ աղջկա «ծնողները» խնդրում են բռնաբարողին ամուսնանալ՝ հիմնավորելով, որ նախկին խոչընդոտներն այլևս չկան, աղջիկն այլևս չեմուչում չի անի, դեռ մի բան էլ երջանիկ կլինի, քանզի կսկսի կոմունիկացվել ու լավ ապրել։
Ամենազզվելին այն է, որ բռնաբարվածի «ծնողներն» ուրախությամբ ներկայացնում են, թե բա ինչ լավ եղավ, որ աղջկան բռնաբարեցին, քանի որ վերջապես ազատվեցինք կուսության ավելորդ բեռից, կարող ենք ազատ հարաբերվել բոլորի հետ ու քիրվայական հեղափոխություն անել։ Ակզբում միկրո հեղափոխություն, հետո՝ մինի, ապա՝ ճեղքում։ Ճեղքում դեպի բռնաբարողը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել