Ուշագրավն այն է, որ Բելառուսում հեղափոխական զարգացումների դրսի մոդերատորները բացահայտ են գործում և ուղղակիորեն միջամտում ներքին գործերին։ Մեզ մոտ դրա կարիքը չկար, քանզի «թավշյան», ի տարբերություն բելառուսականի, հեղափոխական կուռք ուներ, իսկ ՀՀ իշխանությունն էլ, ի տարբերություն Լուկաշենկոյի, որը դեռ դիմադրում է, առանց դիմադրության հանձնվեց։
Ինչպիսի արդյունք էլ արձանագրվի Բելառուսում, ակնհայտ է, որ այդ երկիրն այլևս առաջվանը չի լինի։ Չեմ ասում՝ կլինի լավը կամ վատը։ Առաջվանը չի լինի և՛ ներքին քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական հարցերով։
Աշխարհն այժմ այնքան փոխկապակցված է, որ Հայաստանում տեղի ունեցածն անուղղակիորեն ազդել է Բելառուսի վրա, իսկ այնտեղի գործընթացներն իրենց արձագանքն են ստանալու մեզ մոտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել