Տեխնոլոգիաներն այսօր շատ արագ են զարգանում։ Արդեն գոյություն ունի «խելացի քաղաք» կոնցեպտը, սակայն պրոգրեսը չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով։ Հաջորդ քայլը լիարժեք «խելացի քաղաքի» ստեղծումն է, որտեղ կյանքն այնքան անվտանգ է լինելու, որքան և հարմարավետ։ Սակայն ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչի համար է նախատեսված այդ քաղաքը։ Ներկայացնում ենք 6 տեխնոլոգիաներ, որոնք լինելու են «խելացի քաղաքի» անբաժանելի մասը։
Տվյալների կենտրոն
Թվային տարածությունը կարելի է օգտագործել ոչ միայն զվարճանքի համար, այլ նաև անվտանգություն և հարմարավետություն ապահովելու համար։ Տվյալների համընդհանուր կենտրոնի շնորհիվ ոստիկանությունը միշտ տեղեկություններ կստանա տուժվածների կամ կասկածյալների մասին, իսկ բժիշկները կկարողանան շատ արագ հիվանդների մասին տեղեկություններ գտնել։
Ունիվերսալ ծրագրեր քաղաքացիների համար
Խելացի քաղաքի հիմնական նպատակներից մեկը հարմարավետ կյանք ապահովելն է։ Այդ պատճառով, որպեսզի ամենօրյա հոգսերը թեթևանան՝ ենթադրվում է, որ բոլոր քաղաքացիները պետք է միանան միասնական ծրագրի, որի շնորհիվ հնարավոր կլինի շատ հարցեր լուծել։ Այսպես, այդ ծրագրի միջոցով հնարավոր կլինի տաքսի պատվիրել, վճարել կոմունալ հարկերը և անգամ բողոք ներկայացնել քաղաքապետին։
Անօդաչու փոխադրամիջոցներ
Խելացի քաղաքներում լինելու են առանց վարորդ մեքենաներ։ Այդ մեքենաները միացված են լինելու միասնական ցանցին, իսկ իրենց երթուղին նրանք կազմելու են՝ ելնելով այլ մեքենաների երթուղիներից, ինչը բավականին կնվազեցնի ավտովթարների հավանականությունը։
Խելացի ավտոկայանատեղի
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ յուրաքանչյուր չորրորդ խցանումը տեղի է ունենում կայանատեղի փնտրող վարորդի պատճառով։ Այս գործընթացը հեշտացնելու համար ստեղծվել են հատուկ սենսորներ, որոնք հաջողությամբ աշխատում են Եվրոպայի և Ամերիկայի մի շարք քաղաքներում։ Նրանք հաշվարկում են, թե որքան ժամանակ է մեքենան կայանած մնացել և դրա համար գումար են գանձում բանկային քարտից։
Խելացի լուսավորություն
Այս համակարգն աստիճանաբար ներդրվում է տարբեր քաղաքներում, և բնականաբար խելացի քաղաքում նույնպես կլինի։ Այս նոու-հաուի սկզբունքը կայանում է այն բանում, որ տարբեր ժամանակահատվածներում և եղանակային պայմաններում լուսավորության աստիճանն ինքնուրույն կարգավորվում է։
Խելացի աղբամաններ
Պետք չէ մոռանալ ցանկացած քաղաքի գլխավոր խնդրի՝ աղբի մասին։ Լոնդոնում այս հարցին բավականին լավ լուծում են տվել․ այստեղ օգտագործվում են խոլացի աղբամաններ։ Այս աղբամանները նույնպես կօգտագործվեն խելացի քաղաքներում։ Այս աղբանները ոչ միայն ցույց են տալիս իրենց պարունակության քանակը, այլ նաև առնետներին թույլ չեն տալիս բազմանալ, ինչպես նաև երբ գալիս է մաքրելու ժամանակը՝ նրանք միանգամից ազդանշան են ուղարկում համապատասխան ծառայությանը։