Երբ կորոնավիրուսը սկսեց արագ տեմպերով տարածվել Իրանում, տեղի իշխանությունը դիմակների, ընդ որում, օդազտիչ հարմարանքներով դիմակների, ախտահանիչ նյութերի արտադրության և վիրուսի հետ կապված այլ գործողությունների վերաբսկողութնյունը հանձնեց ԻԻՀ Պաշտպանության և ԶՈւ աջակցության նախարարությանը, և վերջինիս ներքո գտնվող գւտահետազոտական ինստիտուտներն ու մասնագետները արագորեն ստեղծեցին սեփական թեստերը, իսկ օրեր առաջ էլ կրկին նույն նախարարության ներքո գտնվող մասագետները սկսեցին արտադրել օրական կտրվածքով 20000 հատ դիմակ և 20000 լիտր ախտահանիչ հեղուկ։
Այսինքն, կարող ենք փաստել, որ տվյալ դեպքում կոնկրետ Իրանի համար սա ազգային անվտանգության խնդիր համարվեց՝ դրանից բխող քայլերով ու գործողություններով։
Հիմա ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս է այս ամենը կարգավորվելու այստեղ։