Տագնապն առողջական լուրջ խնդիր է, այն կարող է լրջորեն վատացնել կյանքի որակը:
Դա վնասում է ձեր առողջությանը, երջանկությանը և քնին, դուք մշտապես հոգնում եք, ձեր իմունային համակարգը թուլանում է, վատ տրամադրություն եք ունենում, կենտրոնանալու խնդիրներ եք ունենում:
Մեծամասամբ անքնությունը և անհանգստությունը կող կողքի են լինում:
Ուստի չինական ավանդական բժշկությունն առաջարկում է քնի որակը լավացնելու և սթրեսը նվազեցնելու բնական միջոց:
Կա ակուպունկտուրայի երկու կետ, որոնք պետք է սեղմել անքնությունը բուժելու, մարմինը հանգստացնելու համար՝ Սիրտ 7-ը և Պերիկարդիում 6-ը:
Սիրտ 7
Այս կետը նաև Shenmen են անվանում: Սեղմելիս այն արձակում է բոլոր բացասական զգացումները և հնարավորություն է տալիս օպտիմալացնել հոսքը, բուժում է կրծքի ցավը, դյուրագրգռությունը և անքնությունը:
Այն կարող եք գտնել դաստակի լայնակի ծալքի դիմացի կողմում՝ ինչպես ոչ մեծ փոս արմունկի ջլի ռադիալ կողմում: Այն ակտիվացնելու համար պետք է զգուշությամբ սեղմեք և մերսեք մի քանի վայրկյան:
Մյուս կետը նաև Neiguan է կոչվում: Այն գտնվում է երկու ջլերի միջև, որոնք գնում են դեպի ձեռքը, դաստակի դիմերեսին՝ լայնակի ծալքից 2 մատ լայնությամբ հեռու:
Պետք է թեթևակի սեղմեք ջլերի միջև և մերսեք 4-5 վայրկյան, դա կհանգստացնի միտքը: Դա կօգնի նաև վերացնել գլխացավը, անքնությունը, ծովային հիվանդությունը, սրտխառնոցը և ստամոքսի խանգարումը:
Ահա, թե այն ինչպես ակտիվացնել՝