Եթե դուք ընտրել եք № 1 կողպեքը
Դուք ուժեղ բնավորության տեր մարդ եք։ Դուք չեք վախենում վիճաբանություններից։ Իրականում դուք ցանկանում եք հակադրվել դրանց։ Մյուս կողմից՝ դուք կարող եք շատ իշխող լինել և ցանկանում եք, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ դուք եք նախատեսել։ Սովորեք լսել և ուրիշների հանդեպ ավելի զգայուն դարձեք։ Սրա օգնությամբ դուք ավելի մեծ հաջողությունների կհասնեք։
Եթե դուք ընտրել եք № 2 կողպեքը
Դուք վերլուծական միտք ունեցող մարդ եք։ Դուք պատասխանատու եք, ճշտապահ և կազմակերպված։ Դուք միշտ հաջողության եք ձգտում, սակայն հակված եք հաջողության հասնելու ճանապարհին ձեզ մեծ ճնշումների ենթարկելու։ Փորձեք ինքներդ ձեզ հետ մի քիչ նուրբ լինել։
Եթե դուք ընտրել եք № 3 կողպեքը
Դուք հոգևոր մարդ եք։ Ունեք ինտուիցիա և զարգացած այլ զգայարաններ։ Դուք ձեր ինտերիերում և տիեզերքում ապաստան եք փնտրում։ Դուք հարմոնիայի մարմնացում եք, այդ պատճառով կարող եք դառնալ հոգևոր առաջնորդ կամ փիլիսոփա։ Սակայն հնարավոր է, որ մարդիկ չեն հասկանում ձեզ և երբեմն ձեզ համարում են «մնացածից տարբերվող»։ Այնուամենայնիվ, դուք ունեք ուժեղ որակներ, որոնց համար դուք երբեք չպետք է ամաչեք։
Եթե դուք ընտրել եք № 4 կողպեքը
Դուք ուրախ և էներգիայով լեցուն մարդ եք։ Ոգեշնչում եք ձեզ շրջապատող մարդկանց։ Մարդիկ ձեր բնավորության պատճառով տարվում են ձեզնով, այդ պատճառով դուք հեշտությամբ եք ընկերներ ձեռք բերում։ Երբեմն կարող եք լինել շատ իմպուլսիվ, ինչը վախեցնում է ուրիշ մարդկանց։ Դուք նաև շատ եք նյարդայնանում։ Փորձեք զբաղվել մեդիտացիայով կամ սպորտով։