Ինձնից երբեք էլ քաղաքական գործիչ դուրս չի գա, քանի որ ես տարրական «պոլիտկոռեկտություն» չունեմ։ Ինչ մտածում, այն էլ խոսում եմ։
Եվ այսպես՝ անցնենք ոչ կոռեկտ շարադրանքին։ Էդուարդ Աղաջանյանն ու Լենա Նազարյանն ամենահարմար մարդիկ չէին Արփինե Հովհաննիսյանի հետ բանավիճելու համար:
Տիկին Հովհաննիսյանն իմ քաղաքական հակառակորդն է, բայց հանուն արդարության պետք է արձանագրեմ, որ ո՛չ Աղաջանյանը և ոչ էլ, առավել ևս, Լենան չունեն համապատասխան քաղաքական գիտելիքներ, ու ինտելեկտուալ տեսանկյունից տիկին Հովհաննիսյանը երկուսին էլ, մեղմ ասած, ցույց տվեց, թե որտեղ են գիշերում խեցգետինները։
Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճին պետք է գնային շատ ավելի գրագետ ու պատրաստված մարդիկ, օրինակ՝ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։
Իրականում ՔՊ-ից ամենալավը բանավեճի արվեստին տիրապետում է Վահան Կոստանյանը։