Ո՞վ ամենաբարձրը կստանա քննություններին:
Եթե ընտրել եք A
Դուք ուժեղ անհատականություն եք: Սիրում եք ամեն բանում ներկա լինել, առաջինը լինել, ինչ-որ տեղ գնալիս՝ լինի դա դաս, լսարան, կոնֆերանս, թատրոն և այլն, միշտ նստում եք առաջին շարքում: Խառնվում եք ամեն բանի և ցանկանում եք միշտ տեղեկացված լինել: Դուք պայքարող եք, միշտ ջանում եք հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակից և հիմնականում դա ձեզ հաջողվում է: Մարդիկ նկատում են ձեր ուժեղ ոգին և գնահատում ձեր ինքնավստահությունը: Սակայն շատերը հենց այդ հատկանիշների համար ձեզ չեն սիրում, գուցե նախանձում են: Բայց դուք նմանատիպ մարդկանց և նրանց քննադատություններին ականջ չեք դնում: Աշխատեք չկորցնել ձեր ինքնավստահությունն ու նույնքան ջանասիրաբար աշխատեք և անպայման կհասնեք արդյունքի:
Եթե ընտրել եք B
Դուք աստղ եք: Սիրված եք, ճանաչված, ցանկացած հավաքույթի համն ու հոտն եք: Միայն ձեր ներկայությունը բավական է սովորական օրը տոն դարձնելու համար: Դուք շատ խարիզմատիկ եք, ունեք յուրահատուկ ոճ, չեք պատկերացնում ձեր կյանք առանց երաժշտության: Ձեզ ամեն բան հեշտ է տրվում, մինչ մյուները օր ու գիշեր աշխատում են, դուք առանց ավելորդ ջանք թափելու հասնում եք ցանկալիին: Շատերը ձեզ նախանձում են այդ պատճառով: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում մի փոքր ավելի լուրջ վերաբերվել ձեր կյանքին, այլ ոչ միայն հույսը դնել ձեր խարիզմայի վրա:
Եթե ընտրել եք C
Դուք շատ խելացի եք և ամենակարևորը՝ դուք դա քաջ գիտակցում եք: Դուք միշտ նոր հնարավորություններ եք փնտրում հաջողության հասնելու և ինչ-որ նոր բան սովորելու համար: Դուք շատ տաղանդավոր եք, ունեք բազում ձեռքբերումներ և այդ ամենով հանդերձ՝ շատ համեստ եք, գոռոզությունն ու մեծամտությունը ձեզ բնորոշ չեն: Ձեր գլխավոր մրցակիցը հենց դուք եք և դուք մշտապես փորձում եք ինքներդ ձեզ գերազանցել, յուրաքանչյուր օր լինել ավելին, քան նախորդ օրը: Շատ արագ եք կողմնորոշվում և ցանկացած իրավիճակից լուծում եք գտնում: Լինելով պերֆեկցիոնիստ՝ դուք հաճախ չափից դուրս պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ: Փորձեք մի քիչ թեթև նայել իրերին և ձեզ շատ չտանջել:
Եթե ընտրել եք D
Դուք նվիրված մարդ եք: Ձեր վերաբերվում են որպես «շեֆի», և դա ձեզ դուր է գալիս: Դուք ձեզ ծանր եք պահում՝ ցույց տալով, որ դուք ձեր գործին լուրջ եք վերաբերվում՝ պահանջելով ձեր հանդեպ լուրջ վերաբերմունք: Դուք սիրում եք ղեկավարել մարդկանց և հիմնականում հանդես եք գալիս առաջնորդի դերում: Ամեն բան պետք է ձեր վերահսկողության տակ լինի, իսկ եթե ինչ-որ բան դրանից դուրս է լինում, դուք սկսում եք լարվել, նյարդայնանալ: Ինչ-որ բան անելիս դուք մի քանի անգամ ստուգում և վերստուգում եք ամեն բան: Ուշադիր եք մանրուքների հանդեպ և սարսափում եք սխալվելուց: Աշխատեք ձեզ այդքան լարվածության տակ չպահել և մի փոքր կտրվել առօրյայից և հանգստանալ: