Ինչպիսի՜ ողբերգություն․․․ Կարող է կազմալուծվել դեմոկրատական ուժերի վերջին հույսը ու գաղափարների միջնաբերդը՝ ՀԷԿ-երի տիրակալ Խաչիկ Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Առանց այն էլ թուլացած՝ Ալիկ Արզումանյանի՝ կուսակցությունը լքելուց հետո, հիմա արդեն պարարտ հող է նախապատրաստվում, որպեսզի կուսակցության ակտիվն աստիճանաբար անցնի «վերականգնվող» ՀՀՇ-ի քովի տակ:
Չգիտեմ՝ ում ոնց է թվում, բայց անձամբ ես այն կարծիքին եմ հարում, որ ԱԴԿ-ն, մեղմ ասած, անհասկանալի կերպով հայտնվելով Խորհրդարանում, անհասկանալի կերպով այնտեղ մնաց ու հասկանալի կերպով հասավ իր հնարավորությունների պիկին, ու եթե ԱԴԿ-ականները հետագա անելիք ունեն քաղաքական դաշտում, ապա պետք է միավորվեն այլ քվազի-կուսակցությունների հետ և բնականաբար դա կարող են անել միայն պսևդո-ազատական այլ միավորների հետ, ուստի ՀԱԿ-ից տրոհված բեկորները այս առումով իդեալական տարբերակ են ԱԴԿ-ի համար, դե իսկ անտեր մնացած ՀՀՇ-ի այդքան հակասական բրենդն էլ, ոնց էլ չլինի, էլի մի քիչ դիվիդենտ կբերի:
Օղորմի ԱԴԿ-ին, բարի վերադարձ ՀՀՇ - 2-ին (կամ էլ 3-ին, նայած թե ոնց ենք հաշվում):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=129803977214250&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել