Լուսանկարիչ Ջեյմս Բալոգը և նրա թիմn ուսումնասիրում էին սառցադաշտեր, երբ նրանց տեսախցիկներn ինչ-որ մի անսովոր բան ֆիքսեցին։
Այս ամենը կատարվել է Գրենլանդիայում, որտեղ Ջեյմսը և իր ընկերները նկարում էին իրադարձությունների ընթացքն արդեն մի քանի տարի շարունակ։
Այս կադրերն արվում էին մի փաստագրական ֆիլմի համար, սակայն ոչ ոք պատրաստ չէր նրան, ինչը տեղի ունեցավ նկարահանման ժամանակ։
Անկախ նրանից, որ ամերիկացի լուսանկարիչ Ջեյմս Բալոգը մասնագիտացված է բնության կադրեր նկարելու մեջ, նա նույնպես չէր հավատում, որ մարդը կարող է ռադիկալ ազդել աշխարհի կլիմայի փոփոխությունների վրա։
Սակայն նա աշխատանքի ժամանակ ականատես եղավ հենց մարդկանց գործունեության հետևանքով առաջացած ազդեցություններին։
Նրան հաջողվեց նկարել մի կադր, որտեղ երևում է, թե ինչպես են մեծ սառցեբեկորները հալչում։
Պատմական այս իրադարձությունը գրանցվել է Գինեսի գրքում։
2016 թվականին Արկտիկայում ջերմաստիճանը բարձրացել է 20 աստիճանով, ինչն անգամ մասնագետները չէին կանխատեսել։
Տեսանյութը՝ ստորև։