2012 թվականի սկզբին Նյու Յորքում կայացավ «Victoria’s Secret»-ի 2011 թվականի ցուցադրությունը, որը սոսկ նորաձևության ցուցադրություն չէ, այլ շոուի, երաժշտության, պարի մի ուրույն համադրություն, որը դահլիճում ստեղծել էր տոնական անկրկնելի տրամադրություն: Պոդիումին աշխարհահսչակ մոդելներ, անկրկնելի Ադրիանա Լիմայի,Միրանդա Քերի (ի դեպ, որն իր պճնագեղ զգեստով բաց է անում «Maroon 5» խմբի ելույթն ու «Aquatic Angels» զգեստների հավաքածուի ցուցադրությունը) և Ալեսանդրո Ամբրոսիոյի կողքին հանդես էին գալիս նաև բազմաթիվ նորսկսնակ մոդելներ: Ընդհանուր թվով` 38 մոդել, որոնք իրենց գեղանիությամբ ու շքեղ զգեստներով ուղղակի փառավորեցին այս շքեղ շոու-հանդիսությունը: Ի դեպ երաժշտական ապահովումն էլ էր շատ ուրույն ու հնչեղ: Հանդես եկան հանրահայտ երգիչներ ու խմբեր, այդ թվում` «Maroon 5» սիրված խումբը, որի կրակոտ ու ռիթմիկ համարն էլ այս պահին առաջարկում եմ բոլորիդ դիտելու` դրական լիցքեր ստանալու ու ուրախ պարային շարժումներ անելու համար: Համոզված եմ` կանեք :) քանի որ երգն իսկապես շատ կրակոտ է: Մաղթում եմ բարձր տրամադրություն: Վերջում ավելացնեմ, որ հենց իմ բլոգում կարող եք գտնել ու դիտել «Victoria’s Secret 2011»-ի այս հրաշալի հանդիսությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ: Բացի այդ, «Victoria’s Secret»«Miranda Kerr» կամ «Maroon 5» բանալի բառերի օգնությամբ բլոգում կարող եք գտնել նորաձևությանը և, հատկապես` մդոել Միրանդա Քերին վերաբերող բազմաթիվ դիտարժան տեսանյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել