Ինչպես բոլորս գիտենք, այս տարի Զատիկը համընկել էր ապրիլի 1-ի՝ հումորի օրվա հետ։ Եվ դա շատ լավ պատճառ էր դարձել ընկերների հետ կատակելու համար։ Այդ օրը Գլազկո Քրիս Էրվուդը որոշեց ընկերուհու՝ Ալիսիայի «գլխին սարքել»։ Նա ամեն ինչ իդեալական մտածել էր և անգամ քայլ առ քայլ նկարել էր իր պլանները։ Եվ ամենակարևորը՝ նկարել էր զոհի արձագանքը, որից ակնհայտ երևում է, որ կատակը ստացվել է։
Քրիսը հրաշալի պլան էր գծել։
Սա Ալիսիան է, ով անգամ չի էլ կասկածում, որ նրան «անակնկալ» է սպասվում։
Քրիսը գնել էր արդեն երկու մասի բաժանված շոկոլադե ձու։
Նա դրա մեջ մի քանի փոքր շոկոլադե ձու դրեց, որոնք ունեին ավելի փոքր չափեր։
Նա նախօրոք պատվիրել էր մեկ տուփ ռետինե սարդեր, որոնք պետք է նրա պլանի մի մասը կազմեին։
Այնուհետև նա դրել էր այդ սարդերը շոկոլադե ձվի մեջ։
Այնտեղ նա տեղավորել էր հարյուրավոր սարդեր։
Որպեսզի շոկոլադե ձվի երկու կողմերը միացնի իրար, նրան անհրաժեշտ էր ոչ այնքան մեծ շոկոլադե սալիկ։
Նրանից հետո, երբ Քրիսը զգուշորեն միացրեց ձվերը, նա թողեց, որ այն սառչի։
Այնուհետև պատեց այն փայլաթիթեղով։
Տղան փաթեթավորեց տոնական ձուն և նվիրեց այն իր ընկերուհուն։
Ոչինչ չկասկածող Ալիսիան բացեց քաղցր նվերը։
Ապրիլմեկյան կատակը ստացվեց։ Այժմ Ալիսիան շատ է ցանկանում վրեժխնդիր լինել ընկերոջից։