Ես միանգամից մեծ չափաբաժնով եմ պատրաստում, որովհետև երեխաներս այն շատ արագ են վերջացնում։

Եթե ձեզ համար այս չափաբաժինը շատ է, ապա նվազեցրեք մթերքները կես չափով։

Բաղադրատոմսը կարող եք տեսնել ստորև։ Անպայման պատրաստեք այն և հաստատ չեք փոշմանի։

Բաղադրիչներ․

  • 0,5 կգ յուղոտ կաթնաշոռ,
  • 0,7 կգ շաքար,
  • 4 հատ հավի ձու,
  • մոտ 4 բաժակ ալյուր,
  • 0,3 կգ կարագ,
  • 1 թեյի գդալ սոդա (հանգցրած),
  • ըստ ձեր ճաշակի չամիչ և վանիլին,
  • զարդարելու համար շաքարի փոշի և փոքրիկ գունավոր կոնֆետներ։

Պատրաստման եղանակը

Հարում ենք ձուն և շաքարը 5 րոպե։ Ավելացնում ենք փափուկ կարագ։ Ավելացնում ենք կաթնաշոռ, որը պետք է 2 անգամ անցկացնել մաղի միջով։ Այնուհետև ավելացրեք 3 բաժակ ալյուր և վանիլ։ Խառնեք հարիչով։ Նորից ենք ավելացնում ալյուր՝ հունցելով ոչ շատ պինդ խմոր։

Հնարավոր է՝ ալյուրը ավելի քիչ հարկավոր լինի, քան նշված է բաղադրատոմսում։ Ավելացնում ենք մյուս բաղադրիչները։ Ամանը պատում ենք կարագով և տեղադրում ենք խմորը։ Թխում ենք 170 աստիճանի տակ մոտ մեկ ժամ։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել