Այս թխվածքաբլիթը շատ պարզ է պատրաստվում։ Այն կարող է պատրաստել անգամ ցանկացած երեխա։
Բաղադրիչներ
- 200 գրամ կարագ (սենյակային ջերմաստիճանում գտնվող),
- 1 ձու,
- 0,5 թեյի գդալ սոդա (հանգցնել),
- ալյուր՝ այնքան, որ խմորը լինի թույլ, սակայն ձեռքերին չկփչի,
- 0,75 բաժակ շաքար,
- 2 թեյի գդալ խոշոր աղ․ հենց սա է մեր գաղտնիքը։
Պատրաստման ընթացքը
Խառնում ենք բոլոր մթերքները՝ բացի ալյուրից և աղից, մինչև միատարր զանգված ստանալը։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և աղը։ Արագ խառնում ենք խմորը։ Գրտնակում ենք խմորը բարակ շերտերի՝ մոտ 3-4 մմ հաստությամբ։ Կտրում ենք աստղերի ֆորմայով։ Թխում ենք ջեռոցում 180 աստիճան տաքության տակ։
Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել