Այս մեթոդը թույլ է տալիս առանց հատուկ ջանքերի մաքրել թավաները մրուրից։ Առաջարկում ենք՝ փորձեք ինքներդ և համոզվեք դրանում։
Բաղադրիչներ․
- 100 գրամ սոդա,
- 5 լիտր ջուր,
- 100 գրամ հեղուկ սոսինձ,
- 100 գրամ մանանեխ (փոշի)։
Մաքրման ընթացքը
Դնում ենք ջուրը կրակի վրա։ Երբ այն եռա, աստիճանաբար լցնում ենք բոլոր բաղադրիչները։ Դնում ենք ջրի մեր կեղտոտ թավան։ Թողնում ենք այնտեղ մոտ կես ժամ։ Հանում ենք թավան և մաքրում այն չոր սպունգով։ Ամբողջ յուղը դուրս կգա շատ հեշտությամբ և արագ։ Կարևորը՝ բացեք պատուհանը, երբ կանեք այս գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել