Պատրաստվում է շատ հեշտությամբ։ Կարող են ուտել նաև այն մարդիկ, ովքեր պասի ընթացքում չեն կարողանում առանց քաղցրավենիքի։

Բաղադրիչներ՝

  • 2 բաժակ ալյուր,
  • 1 բաժակ ցանկացած մրգի հյութ,
  • 1 բաժակ շաքար,
  • 6 ճաշի գդալ բուսական յուղ,
  • մեկ պտղունց աղ,
  • ⅓ թեյի գդալ սոդա,
  • ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։

Պատրաստման եղանակը՝

Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։ Լցնում ենք ստացվածը ձևամաններիի մեջ։ Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։ Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել