Այս բաղադրատոմսով հացը ստացվում է շատ փափուկ, բուրավետ և համեղ։ Այսպիսի հաց ուզում են ուտել բոլորը։ Այն կարելի է ուտել ցանկացած ճաշատեսակի հետ։
Պատրաստումից հետո դուք կսատանաք 6 բաժին։ Պատրաստման ժամանակը՝ 120 րոպե։
Բաղադրիչներ՝
- 600-650 գրամ ալյուր,
- 300 մլ ջուր,
- 25 գրամ հում խմորիչներ,
- 3 ճաշի գդալ շաքար,
- 2 թեյի գդալ աղ,
- 1 ձու,
- 1 ճաշի գդալ թթվասեր,
- 3-4 ճաշի գդալ բուսական յուղ։
Պատրաստումը՝
Տաք ջրի մեջ լցրեք խմորիչը, ավելացրեք թթվասեր, շաքար, աղ, ձու և բոլորը լավ խառնեք։ Ալյուրը մաղեք և ավելացրեք հեղուկ բաղադրիչները, հունցեք խմոր։ Երբ խմորը կսկսի հավաքվել և ուռչել, ավելացրեք բուսական յուղ, մինչև լավ ներծծվի և դառնա միասեռ զանգված։
Խմորը ծածկեք սրբիչով և թողեք թաք տեղում մեկ ժամ։ Կամ կարող եք ծածկել փայլաթիթեղով, դնել ջեռոցում՝ տաքացնելով 50 աստիճանի տակ 1 ժամ։ Դրանից հետո խմորը դրեք յուղապատ կաղապարի մեջ, ծածկեք և թողեք հասունանա ևս 30 րոպե։ Եփեք 180 աստիճանի տակ 35-40 րոպե։
Հացը պատրաստ է։ Բարի ախորժակ։