ԱՀ նախագահ Ի․ Ալիևի հայտարարությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Է․ Նալբանդանի և ԱՀ ԱԳ նախարար Է․ Մամեդյարովի` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, պարզապես ոչ ադեկվատ մարդու թոթովանք է հիշեցնում։
Նման հայտարարություն իրեն կարող է թույլ տալ հայերի հանդեպ ամբողջովին ատելությամբ լցված, դպրոցում ամեն օր հակահայ քարոզչությունը «կերած» ֆեյսբուքյան ակտիվ օգտատերը կամ, վատագուն դեպքում, նորաթուխ «տեսաբանը», բայց ոչ երբեք քաղաքական գործիչը, դիվանագետը, էլ չեմ ասում՝ երկրի առաջին դեմքը։
Կարդալով Բաքվի բռնապետական վարչակարգի ղեկավարի խոսքերը՝ ակամա մտովի տեղափոխվեցի դպրոցական տարիներ, երբ չարաճճի մեկն իրենից ավագին վիրավորում էր, քոթակ ուտում, հետո հանդիպում փնտրում, հանդիպում, ներողություն խնդրում, բայց դուրս գալիս հանրություն և հայտարարում՝ «տեսա՞ք, այ տենց կըզըցրի»՝ արժանանալով խեթ հայացքների և ամոթանքների։
Հիմա նույնն էլ այս դեպքում է, պարզապես տարիքային և կարգավիճակային տարբերությամբ։