Լավ և, հուսով եմ, հաճելի տեղեկություն իմ բոլոր մշտական ու հավատարիմ ընթերցողների համար: Սիրելի՛ բարեկամներ, թյուր է, իհարկե, կարծել, թե ես ունեմ ընդամենը այնքան բանաստեղծություն, որքան տեղադրել եմ «Սեր` անձրևի տակ»  ժողովածուում: Իհարկե` ոչ: Բանաստեղծություններս շատ-շատ են` որպես տարբեր տարիների իմ հուզումների, մտորումների ու ապրումների արգասիք: Ինչպես գիտեք` ես պատրաստվում եմ մոտ ապագայում հրատարակել «Սեր` անձրևի տակ» ժողովածուն: Սակայն, մինչև այդ, որոշեցի հաճելի անակնկալ-նվեր մատուցել իմ ընթերցողներին, այսինքն` Ձեզ: ՇՈՒՏՈՎ բլոգ-կայքիս բովանդակության «Իմ բանաստեղծությունները» բաժինը կհամալրեմ բազմաթիվ ՆՈՐ բանաստեղծություններով: Դրանք կներկայացվեն առաձին գրառում-էջերով, ինչպես, օրինակ, «Քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է…»  և «Քո սիրուց…»  բանաստեղծությունները: Ես ցանկացա, որպեսզի Դուք ավելի շատ բանաստեղծությունների ծանոթ լինեք` նախքան գրքի հրատարակելը:
Սիրելի բարեկամներ, ինձ համար պատիվ է, որ Ձեզանից շատերի համար ես դարձել եմ սիրելի ու սպասված հեղինակ: Հուսով եմ, որ նոր բանաստեղծություններ տեղադրելու վերաբերյալ մտահղացումս կուրախացնի կայքիս բոլոր այցելուներին և, հատկապես` նրանց, ովքեր սիրում են իմ չափածո ստեղծագործությունները և հաճույքով կարդում են դրանք: Ինձ համար` որպես գրողի, շատ թանկ է Ձեր բոլորի ուշադրությունը, գնահատանքն ու անկեղծ ջերմությունը, որը Դուք արտահայտում եք Ձեր մեկնաբանություններում, էլեկտրոնային նամակներում: Խորին հարգանքս և շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ: Շարունակեք հետևել իմ բլոգ-կայքին: Ինչպես միշտ` ակնկալում եմ Ձեր ակտիվ արձագանքը` մեկնաբանությունների տեսքով:

© Առլեն Շահվերդյան, 28.03.2012

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել