Armfootball.com-ը գրում է.
Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հանդիպեց Սերբիային:
Մեր թիմը պարտվեց 0-2 հաշվով: Առաջին կեսում հաշիվը բացեց Լևոն Հայրապետյանը, ով գնդակը ուղարկեց սեփական դարպասը: Երկրորդ կեսում աչքի ընկավ Ադեմ Լյայիչը:
Մեր թիմը մնաց վաստակած 1 միավորով ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Սերբիայի ընտրանին այս հաղթանակի շնորհիվ ևս վաստակեց մեկ միավոր (սերբերը մինչ այս խաղն ունեին «-2» միավոր):
Եվրո-2016. Ընտրական փուլ.
Սերբիա - Հայաստան 2-0
գոլերը` Հայրապետյան 22 (ինքնագոլ), Լյայիչ 53
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել