Երբեմն ասում են` «ոնց որ շուն ու կատու լինեն», այսինքն` անհաշտ են, կռվում են ու շարունակ գժտվում: Սակայն հայտնի «Շունն ու կատուն» հեքիաթի հերոսներին ի հակառակ` այս երկուսը, իսկապես որ, բացառիկ դեպք են, այսպիսի բան հազվադեպ է լինում: Հապա մի նայեք, թե ինչպիսի քնքշություն է տիրում այս շան ու կատվի միջև: Դե հիմա էլ ասեք. «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն» :) Իհարկե` չեք ասի: Սա ուղղակի հրաշք է: Միջտեսակային հազվագյուտ այս ջերմությունը խոսում է այն մասին, որ միշտ չէ, որ շներն ու կատուները անհաշտ են, նրանք կարող են նաև այսպիսի իսկական, նվիրված ու մտերիմ ընկերներ լինել: Երանի թե այսպիսի ազնիվ, նվիրված ու հավատարիմ ընկերությունը հաճախ դիտվեր նաև մարդկանց աշխարհում:
© Առլեն Շահվերդյան, 06.03.2012 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել