Ուզում եմ հիշեցնել, որ Վանաձորում սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ էին, չնայած չեմ կարծում, որ հիշեցման կարիքը կա, քանի որ նախընտրական պաստառների տակ ճկռող պատերն արդեն խոսում են այդ մասին: Իրականում ինձ համար ամեն բան վատ էր, բայց, կարդալով ընտրական օրենսգրքի 5-րդ գլխի հոդված 20-ը / Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների և քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը / իր բոլոր կետերով ու ենթակետերով, հասկացա, որ քաղաքի վիճակը շատ վատ է: Բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, ովքեր կիսեցին այդ կարծիքը ու միասին որոշեցինք մաքրել ՄԵՐ Վանաձորը: 
Սկզբում տարակուսում էինք, մտածելով որ դա մեր գործը չի, ու պետք է անենք այնպես, որ թեկնածուներն ու համապատասխան մարմինները զբազվեն խնդրի լուծմամբ: Բայց հետո հասկացանք, որ մեր ակցիան ունի շատ ավելի կարեւոր նպատակ ՝ ամաչեցնել բոլորին … Եվ՛ քաղաքացիներին, ովքեր անտարբեր, եւ՛ թեկնածուներին …
Իրագործման ընթացքում հանդիպեցինք բազմաթիվ հետաքրքիր մարդկանց: Մինչ Շ. Ազնավուրի անվ. մշ. պալատից մաքրելով հասանք Թթու ջրի տարածք, ճանապարհին ոմանք ողջունում էին եւ ուրախությամբ օգնում, ոմանք բողոքում էին, որ քաղաքապետարանը 3 հոգու է ուղարկել, ոմանք էլ դաժանաբար անիծում … Մի կին անգամ քիչ էր մնում ծեծի մեզ, որ սիրուն դեմքերը պոկում ենք … Իսկ 4-րդ դպրոցի տարածքում աշխատելիս մեզ վրա հարձակում գործեցին, չէինք նկատել ծուխը եւ հանկարծ Քրիստինեի ոտքի տակ փոքրիկ բոմբ տրաքեց, ինչի հետեւանքով նա վնասեվ ոտքը … 
Թիմի կողմից ուզում եմ հատուկ շնորհակոլություն հայտնել թեկնածուներին, ովքեր իրենց պաստառները հանել էին մինչ այս պահը : Նաեւ նրանց, ովքեր թեկուզ եւ իրենց գովազդները փակցրել էին անօրինական վայրերում, բայց գոնե գթասրտորեն եւ պոկելը փոքր-ինչ հեշտ էր … 
Հնարավորինս փորձեցինք մաքրել, բայց տարածքներ կան, ուր չհասցրինք գնալ եւ կան պոստերներ, որ անհնար էր պոկել, իսկ ընդհանուր առմամբ քաղաքը ունի լվացման կարիք, քանի որ ՏԻՄ ընտրությունների պաստառների տակ թաքնված էին վաղ անցյալից մնացած հետքեր … 
Հարգանքներով` Անահիտ Կարապետյան, Մանվել Կոստանդյան, Քրիստինա Ալիխանյան եւ Մետաքսե Ղամբարյան :



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել