Երթուղային տաքսում մի 35 տարեկան մայրիկ էր իր, երևի, մի 2 տարեկան աղջիկ երեխայի ու բարեկամի աղջկա հետ: Վերջինս մի 20 տարեկան կլիներ: Օրիորդը շուտ իջավ ու փոքրիկը հետևից նեղվեց` ասելով. «Մաաա՜մ, Նարեն ինչի գնաց, թող գա, ինչի՞ գնաց»: Ուղևորները մի տեսակ խղճահարվեցին` տեսնելով երեխայի տխրությունը: Մայրիկը սկսեց հանգստացնել իր բալիկին` ասելով. «Բալես, Նարեն գնաց տուն»: Երեխան իր շատ համով ու անուշիկ ձայնով, մի տեսակ հափշտակված այն ամենով ինչ գիտի ու սովորել է, պատասխանեց մորը. «Նարեն գնաց տուն, որ հացիկ ուտի՞»: Ես նկատեցի, որ երեխայի անուշիկ խոսքով զմայլված ամբողջ երթուղային տաքսին մի տեսակ բարի ժպիտով հետևում էր մայրիկի ու իր բալիկի զրույցին: Անգամ վարորդը հայելու միջից մի տեսակ երանությամբ ու անուշ ժպիտով լսում էր: Երեխան շարունակեց. «Նարեն գնաց տուն հացիկ ուտի, որ կաթիկ խմի՞»: Մայրիկն ասաց. «Հա, բալես, որ կաթիկ խմի, քո նման կաթիկ խմի»: Բայց երեխան կանգ չառաաաավ :D շարունակեց. «Նարեն գնաց տուն հացիկ ուտի, կաթի խմի», հա՞»: Մայրիկը, թե. «Հա»: Ուևորները դոբրի ժպտում են: Երեխան շարունակեց. «Կաթիկ խմի, որ շնթռի՞»: :D Ուրեմն ասեմ, որ հերիք չի այդ անսպասելի ու շեշտված բառից բոլորը վեր թռան :Dվարորդն էլ մեքենան արգելակեց, քանի որ չէր սպասում: Բոլորովս սկսեցինք ծիծաղել: Հավանաբար էդ երեխային տանը քնացնելիս վերջում, երբ տանեցիների նյարդերը տեղի են տալիս, ասում են. «Դե շնթռի քնի՛»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել