Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք` ես գրառումների շարք ունեմ, որը նվիրված է աշխարհի տարբեր մշակույթներին: Ջանում եմ ներկայացնել տարբեր մշակույթներ` երբեմն նաև զանազան երաժիշտների ներկայացման միջոցով: Արդեն ներկայացրել եմ մեծ թվով երաժիշտների, երգիչների, արտիստների` սկսած դասական ժանրից մինչև փոփ, ռոք, ջազ, ռեփ, էթնիկ երաժշտության ժանրեր (հայկական, պարսկական, կուբայական և այլն): Կարդացեք բոլոր այդ գրառումները բլոգիս «Երաժշտություն» բաժնում: Այժմ ես կցանկանայի ներկայացնել Ձեզ ռումինացի մի երգչի ու երաժշտի և նրա մի շատ անուշ երգ` «Vara nu dorm» («Ամառը չի կարող քնել») վերնագրով:

Տիկնայք և պարոնայք, խնդրեմ դիմավորեք Սթեֆան Միխալակ: Ծնվել է 1982 թվականին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Ռումինացի հիփ-հոփ և փոփ ժանրերի երաժիշտ է, պրոդյուսեր, ով առավել հայտնի է իր «Connect-R» բեմական անունով: Նա երբեմն հանդես է գալիս նաև որպես դերասան: Իր երաժշտական կարիերայի սկզբում Սթեֆանը լավ հայտնի էր ռումինական «R.A.C.L.A.» հիփ-հոփ խմբի հետ հաջող համագործակցությամբ, ինչպես նաև իր նույնքան հաջող սոլո կարիերայով, որը հաջորդեց խմբից նրա դուրս գալուն: Նա առանձնանում է իր բարիտոն երգեցիկ ձայնով և էկլեկտիվ երաժշտական ոճով:

Վայելեք «Vara nu dorm» մեղեդային այս երգը` դիտելով այս գեղեցիկ տեսահոլովակը: Զգացեք ամռան շունչը, ծովի բույրը, հիացեք քնքուշ աղջիկների գեղեցկությամբ:
© Առլեն Շահվերդյան, 20.07.2012   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել