Խորհուրդներ տալ, չեմ սիրում, ամենանշնորհակալ գործնա, բայց էս անգամ կանեմ: 1. Մերվեք էն մտքի հետ որ ոչ բոլորն են կիսում ձեր հայացքները ու տեսակետները, նույնիսկ եթե դրանք վերջին ատյանի ճշմարտություներն են, ավելին դրանից ոչ մեկ վատը չի դառնում : 2. Կանոնները խախտելու համարա, խախտեք բայց մի չարաշահեք : Եթե երկու երեք թույլ տեղ եք գտել ու ուզում էք դրանով մի բանի հասնել. Մի պահ հիշեք որ ձեզանից առաջ մեծ քանակությամբ մարդ էտ ճանապարհով անցելա, ու եթե դա մի լավ բանի բերեր ու լավ տեղ տաներ, հաստատ ձեզ չէին թողնի մնար : 3. Մեծ հաշվով բոլորն էլ խաբում են, մեկը շատ, մյուսը քիչ, մեկի մոտ համովա ստացվումա, մյուսի մոտ չէ , ուշադրություն դարցրեք մանրունքներին, պատահական քիչ բանա լինում էս կյանքում, ու մինչև պատասխան քայլ անելը, մի մոռացեք վերահաշվարկել օգուտի և վնասի հաշվեկշիռը : 4. Վերջիվերջո “Լավ եղեք”, ոչ թե “Ինտեռակտիվ”, ու ոնց որ ասում էր մեծերից մեկը , մի թողեք որ դրսի աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/szakeyan/posts/339034189510810
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել