Իմ սիրելի ու մշտական ընթերցողներ: Նախ ուզում եմ նշել, որ Ձեր թիվը գնալով ավելանում է, այսինքն ավելի ու ավելի շատ մարդիկ են այցելում այս բլոգը և դառնում դրա մշտական ընթերցողները: Ուրախալի է, որ բլոգս կարդում են ոչ թե միայն ծանոթներս` ընկերներ, բարեկամ-խնամիներ :D , այլ անհամեմատ մեծ թիվ են կազմում մարդիկ, ում չեմ ճանաչել ու ճանաչում: Ուրախ եմ, որ նրանց մեջ կան մարդիկ, ում հետ ծանոթացել եմ բլոգիս շնորհիվ և բարեկամաբար շփվում եմ բլոգի շրջանակներում և նաև կյանքում: Որքան ավելանում է բլոգիս ընթերցողների թիվը, այնքան ավելի ու ավելի եմ պարտավորվում գրել ու ներկայանալ այնպես, որ մարդիկ շարունակեն հաճույքով կարդալ իմ գրառումները, մտքերը, կարդալ ու ծանոթանալ այն ամենին, ինչ ներկայացնում եմ: Սակայն մեծ թվով ընթերցողներ ունենալը չի նշանակում, որ բոլորին մի աչքով եմ նայում: Հակառակը, ինձ ինչպես միշտ թանկ է իմ յուրաքանչյուր ընթերցողը, նրանցից ամեն մեկն ինձ համար կարևոր է, կարևոր է նրա կարծիքն ու գնահատանքը: Ես շնորհակալ եմ Ձեզ բոլորիդ` ուշադրության և Ձեր ժամանակի համար, որը տրամադրում եք իմ բլոգի նյութերին ծանոթանալիու նպատակով: Կյանքը թանկ է, ժամանակը չի սպասում, և եթե Դուք առօրեական անդադար «վազքի» մեջ, այս արագընթաց ու հոգսառատ կյանքի հարահոս ընթացքում ժամանակ եք հատկացնում և ընթերցում իմ գրածները, ապա դա ոչ միայն պատիվ է բերում ինձ, այլև պարտավորեցնում է արդարացնելու Ձեր ծախսած ժամանակը, որպեսզի Ձեզ համար դա դառնա ոչ թե ժամանակի զուր վատնում, այլ օգտակար, հետաքրքիր ու յուրահատուկ ժամանց, որը վերածվում է մշտական ու մնայուն բարեկամության և անխախտ կապի` հեղինակի, գրողի և նրա հավատարիմ ընթերցողների միջև: Բացի այդ, դա պարտավորեցնում է արդարացնել Ձեր սպասելիքները: Շատերն են բլոգումս իրենց «քոմենթներում», կամ էլ. փոստի նամակներում մաղթում, որ միշտ պահպանեմ յուրօրինակությունը, և բլոգս միշտ աչքի ընկնի իր առանձնահատկությամբ: Նրանք նաև նշում են, որ բլոգիս միջոցով նորովի են բացահայտել ինձ: Հավատացնում եմ, որ այդպիսի շոյիչ ու պարտավորեցնող խոսքերից հետո ցանկացած ստեղծագործող մարդ ձգտում է առավելագույն ջանք գործադրել` իր ընթերցողներին, իր կայքի այցելուներին մշտապես ներկայանալու նորովի, հետաքրքիր, ձգտում է բարեխղճորեն ու նվիրումով անել այն, ինչ սիրում է, որպեսզի շարունակի լինել սպասված ու գնահատված: Ես միշտ նշել եմ, որ հեղինակը պետք է սիրի ու գնահատի իր ընթերցողին, իր աշխատանքները գնահատողին, քանի որ միայն այդպես է ձևավորվում շատ թանկարժեք ու մնայուն այն կապը, այն սիմբիոզը, այն անկեղծ ու ազնիվ դաշտը, որը հեղինակին ոգևորում է գրավելու նոր բարձունքներ, իսկ նրա ընթերցողին` անկեղծ սիրով ու հիացմունքով հետևելու իր սիրելի հեղինակի գործունեությանը: Չգնահատված ընթերցողը, երկրպագուն կարճ ժամանակում կորցնում է հավատը իր սիրելի հեղինակի նկատմամբ, իսկ չգնահատված հեղինակը, եթե առավել ևս նա արժանի է գնահատանքի, ստեղծագործում է, ճիշտ է, նույն նվիրումով, սակայն` պակաս խանդավառությամբ, պակաս ոգևորությամբ, մի տեսակ` խամրած, անփայլ, այլևս չշողշողալով:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել