Հայոց լեզվի պահպանման թեման վերջերս կրկին դարձել է շահարկման առարկա, սակայն քիչ է խոսվում այդ առումով, թերևս ամենակարևոր խնդրի լուծման՝ դասական ուղղագրությանը վերադառնալու անհրաժեշտության մասին: 
Ինձ համար բավական զարմանալի է, թե ինչպես անկախության 22 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել շտկել բոլշևիկյան իշխանությունների կողմից հայ ազգի հանդեպ գործված այդ հանցավոր սխալը: Արդյունքում մեր լեզուն այսօր պառակտված է ու խեղված, և Սփյուռքն ու Հայաստանը երկփեղկված են լեզվական ու մշակութային հաղորդակցության խնդիրներով: 
Դասական ուղղագրությանն անցումը ամենևին էլ դժվար ու ծախսատար չէ՝ հակառակ տարածված կարծիքի: Ամենամեծ խնդիրն այստեղ, ըստ իս, իրազեկվածության պակասն է: 
Պետք է քաջություն ունենալ և գնալ այդ քայլին: 
Իմ այն ընկերները, որոնք այս թեմայի մասին թերի պատկերացումներ ունեն, խորհուրդ կտամ դիտել «Յարութիւն» ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել