Tert.am-ը գրում է.

Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով գտնվում է Կիրանցում, գրել է․

«Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։

Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։

Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։

Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։

Առանց որևէ նախապայմանի և անվտանգության երաշխիքի՝ թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։

Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել