Tert.am-ը գրում է․

Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է։

Այս մասին, դիմելով Ազատության հրապարակի հարակից փողոցներում հավաքված քաղաքացիներին, ասաց Բագրատ Սրբազանը։

«Սա նշանակում է վախ, սա նշանակում է  սեփական ժողովրդից օտարված լինել: Իրենք վախենում են հաշտությունից, բարիքից, ճշմարտությունից,  որովհետև իրենց դավանած արժեքները ընդհանրապես կապ չունեն մեր ազգի, մեր ազգի նկարագրի հետ։

Մեր այս փոքրիկ քայլով տեսնում եք, թե ինչ է կատարվում պետական շրջանակում, սարսափած, գունատված, չգիտեմ՝ ներսում ինչ են խոսելու։ Այս պահի դրությամբ ես սա համարում եմ մեր ժողորդի  առաջին փոքրիկ հաղթանակը, որը ցույց է տալիս, որ դուք ուժ ու գործոն եք։

Այսօր նաև շատ առանցքային օր է, որի մասին հետո կասեմ, սպասում ենք տեղեկությունների ու սա կլինի այս շարքի երկրորդը։

Յուրաքանչյուրդ կարող եք ազդել բոլոր այն գործընթացների վրա, որոնք մեզ տանելու են դեպի  ճշմարտության հաղթանակ»,- ասաց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել